Tuesday, March 6, 2012

სასწავლო პროეკტი



Նախագիծ        տարրական           դասարանների  համար
Նպատակը-Աշակերտների մոտ ինքնույրուն  աշխատանքի,համագործակցության, հաղորդակցման,գրելու, նկարելու,երգելու  ունակության  զարգացում:
1.Նախապատրաստական  աշխատանք.
Նախագիծը  նախատեսում  է  առարկաների  ինտեգրում:Նախագծի վրա  աշխատելիս ՝տարբեր  առարկաների  ուսուցիչներ  համատեղ  ընտրում  են  թեմատիկան  և  սահմանում  են  խնդիրները:
Խնդիրներ.
1.Աշակերտների  հիմնավորումը:
2.Խմբերում  կատարվելիք  աշխատանքի  ընտրություն:
3.Աշխատանքների  կատարման  ժամկետների  սահմանում:
4.Շնորհանդես  ծնողների  համար:
5.Գնահատում:
Նպատակային  խումբ.երրորդ  դասարանի  աշակերտներ:
Նախագծի  իրականացնողները
1.Աշակերտների  հիմնավորումը.Նամակի  ծանոթացումը.
ՈՒսուցիչը  աշակերտներին  ծանոթացնում  է  նամակին:
Նամակը
Մենք  ապրում  ենք  մի  փոքր կղզու  վրա,որը  շատ  գեղեցիկ  է:  Սովորում  ենք  երրորդ  դասարանում :Մեզ  մոտ  միշտ  տաք  է,և արևն  էլ  լուսավորում  է:Դասերից  հետո  միասին  խաղում  ենք  և լավ ուրախանում:Վատ  է,  որ  մեզ  մոտ միշտ  ամառ  է,և ոչինչ  չի  փոխվում:Ձեզ  մոտ  համեմատաբար  ավելի  լավ  ,քանի  որ ձմեռ է լինում  և կարող  եք  ձյան   հետ  խաղալ:Հետաքրքիր  է, քանի՞ օր  կարող  եք խաղալ  ձյան  մեջ: Մենք  երբեք  ձյուն  չենք  տեսել,ոչ  էլ  երգեր  գիտենք  ձմեռվա,ձյան  մասին:Մեր  կղզում  բացեցին  մի  խաղատուն, որտեղ  բերեցին  արհեստական  ձյուն և չգիտենք,թե ինչպես  խաղալ  և  ուրախանալ:Գուցե  օգնեք:
2.Խմբերում  կատարվելիք  աշխատանքի  ընտրությունը.
ՈՒսուցիչը  աշակերտների հետ  միասին  ծրագրում է, թե  ինչ՞ կարելի  է  ուղարկել  կղզաբնակ  երեխաներին  օգնելու  համար:

Ենթադրական  ցանկը.
Պատասխանեն  նամակին (որտեղ  են ապրում , որ դպրոցի և որ դասարանի  աշակերտներն  են):
Նկարեն  ձմեռ:
Նկարեն,թե ինչպես  են  խաղում  ձմռանը և կատարեն գրանցումներ:
Գրեն  երգ  ձմռան  մասին և  ուղարկեն:
Հաշվեն  ձմռան  օրերի   քանակությունը:
4.Աշխատանքի  կատարման  ժամկետների սահմանումը.
ՈՒսուցիչը  պայմանավորվում  է  աշակերտների  հետ ,որ  մեկ  շաբաթվա  ընթացքում,վրացերենի,մաթեմատիկայի, արվեստի և երաժշտության  դասերին  կաշխատեն  այդ  նախագծի  շուրջ:

Աշակերտները  բաժանվում  են  խմբերի  և  յուրաքանչյուր  խումբ  սկսում  է  աշխատանքը  թվարկած հարցերի  շունջ:
5.Շնորհանդես  ծնողների  համար
Նախագծի  ավարտից  հետո, հրավիրում  են  ծնողներին  և յուրաքանչյուր  խումբ  ծանոթացնում է այն  նյութերին,որոնք  պատրաստել  է  առաքման  համար:
6.Գնահատում
Ծնողները  գնահատում  են  աշակերտների աշխատությունները  և  ընտրում  են  լավագույնները:
    

Հեղինակ՝    Սեդա  Մանասյան
sedamanasyan@gmail.com