Նախագիծ տարրական դասարանների համար
Նպատակը-Աշակերտների մոտ ինքնույրուն աշխատանքի,համագործակցության, հաղորդակցման,գրելու,
նկարելու,երգելու ունակության զարգացում:
1.Նախապատրաստական աշխատանք.
Նախագիծը նախատեսում է առարկաների ինտեգրում:Նախագծի վրա աշխատելիս ՝տարբեր առարկաների
ուսուցիչներ համատեղ ընտրում
են թեմատիկան և սահմանում են խնդիրները:
Խնդիրներ.
1.Աշակերտների հիմնավորումը:
2.Խմբերում կատարվելիք աշխատանքի
ընտրություն:
3.Աշխատանքների կատարման ժամկետների
սահմանում:
5.Գնահատում:
Նպատակային խումբ.երրորդ դասարանի
աշակերտներ:
Նախագծի իրականացնողները
1.Աշակերտների հիմնավորումը.Նամակի ծանոթացումը.
ՈՒսուցիչը աշակերտներին ծանոթացնում
է նամակին:
Նամակը
Մենք ապրում ենք մի փոքր կղզու
վրա,որը շատ գեղեցիկ
է: Սովորում ենք երրորդ դասարանում :Մեզ մոտ միշտ տաք է,և
արևն էլ
լուսավորում է:Դասերից հետո միասին խաղում
ենք և լավ ուրախանում:Վատ է, որ մեզ մոտ
միշտ ամառ է,և ոչինչ
չի փոխվում:Ձեզ մոտ համեմատաբար ավելի լավ ,քանի որ
ձմեռ է լինում և կարող եք ձյան հետ խաղալ:Հետաքրքիր է, քանի՞ օր
կարող եք խաղալ ձյան մեջ:
Մենք երբեք ձյուն չենք տեսել,ոչ
էլ երգեր գիտենք
ձմեռվա,ձյան մասին:Մեր կղզում
բացեցին մի խաղատուն, որտեղ բերեցին
արհեստական ձյուն և չգիտենք,թե ինչպես խաղալ և ուրախանալ:Գուցե օգնեք:
2.Խմբերում կատարվելիք աշխատանքի
ընտրությունը.
ՈՒսուցիչը աշակերտների
հետ միասին ծրագրում է, թե ինչ՞ կարելի
է ուղարկել կղզաբնակ
երեխաներին օգնելու համար:
Ենթադրական ցանկը.
Պատասխանեն նամակին
(որտեղ են ապրում , որ դպրոցի և որ դասարանի աշակերտներն
են):
Նկարեն ձմեռ:
Նկարեն,թե ինչպես են խաղում
ձմռանը և կատարեն գրանցումներ:
Գրեն երգ ձմռան մասին
և ուղարկեն:
Հաշվեն ձմռան օրերի
քանակությունը:
4.Աշխատանքի կատարման ժամկետների սահմանումը.
ՈՒսուցիչը պայմանավորվում է աշակերտների հետ ,որ
մեկ շաբաթվա ընթացքում,վրացերենի,մաթեմատիկայի, արվեստի և երաժշտության դասերին
կաշխատեն այդ նախագծի
շուրջ:
Աշակերտները բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խումբ սկսում է աշխատանքը թվարկած հարցերի շունջ:
5.Շնորհանդես ծնողների համար
Նախագծի ավարտից հետո, հրավիրում են ծնողներին և յուրաքանչյուր խումբ ծանոթացնում
է այն նյութերին,որոնք պատրաստել
է առաքման համար:
6.Գնահատում
Ծնողները գնահատում են աշակերտների
աշխատությունները և ընտրում
են լավագույնները:
Հեղինակ՝ Սեդա Մանասյան
sedamanasyan@gmail.com